Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր

Ծրագրի մասին

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ծրագրով 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-ից 60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։

2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը:

Ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետներին՝ ըստ ապահովագրման ռիսկերի, մշակաբույսերի և մարզերի կարող եք ծանոթանալ այստեղ։

Գյուղատնտեսության ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

Գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ

Համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ

Դիմելու կարգ

2026 թվականին կապահովագրվի

  • խաղող, ծիրան, դեղձ, ցորեն, գարի, վարսակ` կարկտահարություն և հրդեհ ռիսկից,
  • խնձոր, սալոր, կարտոֆիլ, բալ, կեռաս ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ՝ կարկտահարություն ռիսկից,
  • խաղող, ծիրան, դեղձ, սալոր, վաղահաս կարտոֆիլ, միջին (միջին վաղահաս, միջին ուշահաս), ուշահաս կարտոֆիլ՝ գարնանային ցրտահարություն ռիսկից,
  • ցորեն, գարի, վարսակ՝ երաշտ ռիսկից։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ որոշում

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին։
Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն`+374 95 226-227:

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն` 82-02

 Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ

 

Տարածել