Վերագործարկվել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր
2026-02-18

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանից արտահանող ընկերություններին՝ փոխհատուցելով ներմուծող երկրում հաշվարկվող մաքսատուրքի գումարը։

Ծրագրի շրջանակում օժանդակություն է տրամադրվում այն դեպքում, երբ հայկական ծագում ունեցող արտադրանքը արտահանվում է Եվրոպական միության անդամ պետություններ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, ինչպես նաև Կանադա։

Օժանդակությունը տրամադրվում է մշակող արդյունաբերության արտադրանք արտահանող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ որոշ ենթախմբերի)՝ պայմանով, որ ապրանքի ծագման երկիրը լինի Հայաստանի Հանրապետությունը, արտահանումը կատարված լինի համապատասխան մաքսային ընթացակարգով, և հայտատուն չունենա 1 մլն դրամ և ավելի հարկային պարտավորություններ կամ ժամկետանց հարկային գանձումներ։

Ծրագրի շահառուների շրջանակին, դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր» էջում։

Տարածել