Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ից արտահանող ընկերություններին՝ փոխհատուցելով այն մաքսատուրքի գումարը, որը հաշվարկվում է ներմուծող երկրի օրենսդրությամբ։

Օժանդակությունը տրամադրվում է, եթե հայկական ծագում ունեցող ապրանքը արտահանվում է Եվրոպական միության անդամ պետություններ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա։

Փոխհատուցումը համարժեք է ներմուծող երկրում տվյալ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին (առավելագույնը՝ 20%)։ Եթե հաշվարկված գումարների միջև տարբերություն կա, փոխհատուցումը տրամադրվում է դրանցից նվազագույնի չափով։ Եթե ներմուծման երկրում տվյալ ապրանքի համար սահմանված է զրոյական մաքսատուրք, փոխհատուցում չի տրամադրվում։

Պարտադիր պայմաններ՝

  • Ապրանքը պետք է լինի մշակող արդյունաբերության արտադրանք (ՏԳՏԴ C բաժին), բացառությամբ որոշ ենթախմբերի (C 10.8, C 12, C 19, C 24, C 32.1)։
  • Ապրանքի ծագման երկիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։
  • Արտահանումը պետք է կատարված լինի «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։
  • Հայտ ներկայացնելու պահին և դրան նախորդող 365 օրերի ընթացքում արտահանողը չպետք է ունենա 1 մլն դրամ և ավելի հարկային գանձման որոշում կամ ժամկետանց հարկային պարտավորություններ։
  • էկոնոմիկայի նախարարություն հայտ պետք է ներկայացվի  ապրանքի արտահանման գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում։
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել՝

  • Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունները,
  • Հայաստանում հաշվառված անհատ ձեռնարկատերերը։
Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհարժեշտ է հայտ ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Հայտը պետք է ներկայացվի արտահանման գործընթացի ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում (ապրանքի՝ ՀՀ պետական սահմանը հատելու օրվանից հաշվված)։ 

Փաստաթղթերի համապատասխանության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • հայտ՝ համաձայն N 1 ձևի
  • արտահանման մաքսային հայտարարագրի պատճեն
  • արտահանման պայմանագրի և հաշվարկային փաստաթղթերի պատճեններ (ինվոյս, պայմանագիր և այլն)
  • անհրաժեշտության դեպքում՝ ներմուծման հայտարարագրերի պատճեններ
  • ապրանքի հայկական ծագումը հավաստող փաստաթուղթ
  • պետական գրանցման վկայականի պատճեն
  • բանկային հաշվեհամար
  • հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի
  • այլ տեղեկություն՝ հայտատուի ցանկությամբ
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն,

ՀՀ Կառավարության՝ 2025 թվականի հունվարի 23-ի N 98-Ն որոշում,

Տեղեկատու հեռախոսահամար՝ (+374 11) 597 146

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Տարածել