ՀՀ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ՀՀ ՊՆ համակարգի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունի տրամադրման ծրագիրը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն զինծառայողները, ովքեր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընդունվել են ռազմաուսումնական հաստատություն, կնքել են պայմանագրային զինվորական ծառայության պայմանագիր (օրենքով սահմանված ժամկետով), ավարտել են ռազմաուսումնական հաստատությունը, նշանակվել են սպայական պաշտոնի՝ ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Յուրաքանչյուր զինծառայող կարող է հիփոթեքային վարկ ստանալ միայն մեկ անգամ, իսկ եթե ամուսինները երկուսն էլ զինծառայող են, ապա վարկը տրամադրվում է միայն նրանցից մեկին։
Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք տեղեկանալ հարթակի «Բնակարանային աջակցության ծրագիր ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաներին» էջում։