Մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը», որի նպատակն է հստակեցնել գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմները և ամբողջական համակարգի ներդրման միջոցով ձևավորել ոլորտում ռիսկերի կառավարման արդյունավետ քաղաքականություն։
Ծրագրի շրջանակում 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրավճարի 40–60 տոկոսի չափով պետական սուբսիդավորում։ Բացի այդ, 2026 թվականի համար ապահովագրական ընկերություններին կփոխհատուցվի ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված ապահովագրավճարների 80 տոկոսը։
2026 թվականին նախատեսվում է ապահովագրել՝
Ծրագրի պայմանների, սակագների, ապահովագրական գումարների, ժամկետների և ռիսկային գոտիների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հարթակի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր» էջում։