Ընդլայնվել է նորածնային անվճար սքրինինգների ծրագիր
2026-01-14

News Photo

2026 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է նորածնային 8-րդ՝ աչքի նորածնային սքրինինգային ծրագիրը։

Նախկինում հասանելի էին նորածնային 7 տեսակի սքրինինգներ՝ բնածին հիպոթիրեոզի սքրինինգ, ֆենիլկետոնուրիայի սքրինինգ, մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիայի կամ ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգ (դեռևս միայն քաղաք Երևան), լսողության բնածին խանգարումների սքրինինգ, անհասության ռետինոպաթիայի սքրինինգ, սրտի բնածին արատների սքրինինգ, կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգ։ Այսուհետ անհարժեշտության դեպքում հնարավոր կլինի անցնել նաև աչքի նորածնային սքրինինգ։

Սքրինինգը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (այսուհետ` Ծննդօգնություն) և նորածնային վերակենդանացման բաժանմունք ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականցնող բժշկական կազմակերպություններում:  Հայտանբերված դեպքերը ուղղորդվում են մասնագիտական խորհրդատվության` ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Նորածնային անվճար սքրինինգների ծրագիր» էջում։

 

Տարածել