ՀՀ-ում մի շարք սքրինինգային ծրագրեր են իրականացվում, որոնցից թվով 7-ը նորածնային են և իրականացվում են անվճար։ Դրոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը։ Դրանք են.
Այս վիճակները/հիվանդությունները, որոնք հայտնաբերվում են սքրինինգների միջոցով` մինչև կլինիկական դրսևորումները, վաղ ախտորոշման ու ժամանակին իրականացվող բուժման շնորհիվ կանխարգելում են հաշմանդամությունը, որոշ դեպքերում նաև մահվան ելքերը:
Ծրագրի շահառու են բոլոր նորածինները:
Անհասության ռետինոպաթիայի սքրինինգն իրականացվում է թիրախային խմբերում` անհաս նորածիններին:
Սքրինիգային հետազոտություններն իրականացվում են ծննդօգնությունն իրականացնող բժշկական կազմակերպություններում։
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1305, 1312, 1313։