Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել ինտենսիվ այգեգործության զարգացման աջակցության ծրագրում։
Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
1․ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում
- 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-500 հա այգեհիմնում (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)
- 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրում կամ 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում
- 0.5-100 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրում
- 1.0-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի և հատիկաընդեղենի մշակություն, նաև այլ ոչ ավանդական մշակաբույսեր համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։
2․ Ծախսերի մասնակի փոխհատուցում
- 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերում և ներդրում,
- 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում,
- 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրում։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր» էջում։