ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրի պայմանները։
Այսուհետ կենսաթոշակ, նպաստ կամ պետության կողմից տրամադրվող դրամական այլ վճարն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան 20%-ի չափով հետվճար նախկին 12%-ի փոխարեն։
Լավարկման արդյունքում ավելացվել է նաև տրամադրվող հետվճարի առավելագույն չափը՝ հասցվելով 10000 դրամի։
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագիր» էջում։