ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխության է ենթարկվել ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, փոփոխության են ենթարկվել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման չափերը։
Նոր կարգավորումների համաձայն՝
- յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 20 հա մակերեսով ջերմատան կառուցմանը), հիմնվող ջերմատանառավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․
- յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
- տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`
ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով,
բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով,
գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով.
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը.
- վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․
- շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․
- շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով․
- ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է.
- վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր» էջում։