«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագիրը շարունակում է գործել
2023-07-07

News Photo

ՀՀ-ում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսումը, ներդրումային առավել բարենպաստ միջավայրի և պայմանների, ինչպես նաև նոր արտաքին ներդրումների ներգրավման նպատակով գործարկվել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումը։

 

Միջոցառման իրականացմամբ խրախուսվում են ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումները՝ իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրի տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով օժանդակության տրամադրման միջոցով, ինչը նպաստում է ծրագրի կենսունակությանը (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ և/կամ մայթեր, ջրամատակարարում և/կամ ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):

 

Արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությունների համար՝ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման միջոցով։

 

Միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջներին, օժանդակության չափին, ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամսների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի  «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» էջում։

Տարածել