Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց

Ծրագրի մասին

Միջոցառման նպատակն է  ՀՀ-ում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսումը, ներդրումային առավել բարենպաստ միջավայրի և պայմանների, ինչպես նաև նոր արտաքին ներդրումների ներգրավման համար հնարավորությունների ստեղծումը։

Համաձայն օժանդակության ծրագրի՝ մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ մեկից ավելի կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու նպատակով) (այսուհետ՝ շահառու) տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման ճանապարհով։ Սույն միջոցառման իմաստով ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

Սույն միջոցառման իմաստով ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է ներդրումային ծրագրով նախատեսված, իսկ մեկից ավելի կազմակերպությունների` օժանդակություն ստանալու նպատակով միասին դիմելու դեպքում յուրաքանչյուրի ներդրումային ծրագրով նախատեսված համապատասխան գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ անշարժ գույքի (չի ներառում ենթակառուցվածքը) կառուցման (այդ թվում՝ վերակառուցման) և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում՝ տեղափոխման և տեղադրման, այգիների դեպքում հիմնման՝ տնկման) համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ՝ հարկերը)։

Ընդհանուր ներդրումների արժեքում չեն ներառվում ենթակառուցվածքների կառուցման համար կատարված ծախսերը։

Ներդրումների ընդհանուր արժեքի հաշվարկի համար հիմք է ընդունվում միջոցառմամբ սահմանված պայմանագրի կնքումից հետո ներդրումային ծրագրի իրականացման համար կատարված ներդրումների արժեքը։

 

Ծրագրի պայմանները

 

  • Շահառուի կողմից ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում։ 
  • Ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության (ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) A խումբ), մշակող արտադրության (ՏԳՏԴ C խումբ) կամ ծառայությունների մատուցման (ՏԳՏԴ H 52, I, J, K, L, M 73, P, Q, R խմբեր) կազմակերպմանը։ 
  • Ներդրումային ծրագրի իրականացման համար տարածքի նկատմամբ շահառուն պետք է ունենա գրանցված սեփականության կամ կառուցապատման կամ վարձակալության իրավունք: 
  • Շահառուն օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ: 
  • Տրամադրվող օժանդակության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան՝
     1) մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը.
     2) 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի դեպքում՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 40 տոկոսը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից չեն կարող օգտվել այն շահառուները, որոնք արդեն ստացել են օժանդակություն հետևյալ որոշումների շրջանակներում՝

Դիմելու կարգ
  • Ներդրումային ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելուց և ենթակառուցվածքը կառուցելուց հետո՝ ներդրումային ծրագրի իրականացումը հաստատող, ենթակառուցվածքի շահագործման ակտը և ենթակառուցվածքի կառուցման համար կատարված ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կանոնների համաձայն՝ միացման պայմանագրերի հիման վրա կառուցված ենթակառուցվածքի դեպքում՝ կառուցման համար կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի փոխարեն միացման վճարները հավաստող, համապատասխան հիմնավորող փաստաթղթերով ներկայացված հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) շահառուն ներկայացնում է պատասխանատու մարմին։
  • Իրականացված ներդրումները և կառուցված ենթակառուցվածքի վրա կատարված ծախսերը հաստատվում են շահառուի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, իսկ հաշվետվությունը պետք է կազմված և հաստատված լինի Մեծ Քառյակի (Big 4) միջազգային հեղինակավոր ցանկում ներառված աուդիտորական կազմակերպության կողմից։ Հաշվետվությունները պետք է հավաստեն շահառուի կողմից ներդրումների իրականացման և ենթակառուցվածքների կառուցման նպատակով կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը և իրականացրած աշխատանքների ծավալները։
  • Պատասխանատու մարմինը հաշվետվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է հանձնաժողովի հաստատմանը։ Հանձնաժողովը հաշվետվությունը հաստատում կամ մերժում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Օժանդակությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվետվությունը հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում։ Հաշվետվությունը հաստատվում է հանձնաժողովի քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Հայտ՝ N 1 ձև,
  • ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիր՝ N 2 ձև,
  • ենթակառուցվածքների նկարագրությունը (այդ թվում՝ ենթակառուցվածքի նախագծերը, տեխնիկական բնութագիրը, տեխնիկատնտեսական հիմնավորումը, ենթակառուցվածք շահագործող կազմակերպություններից ստացած տեխնիկական պայմանները և անհրաժեշտության դեպքում՝ վերջիններիս կողմից հետագա սպասարկման համաձայնությունը (իսկ ոռոգման համակարգերի դեպքում՝ ՋՕԸ-ից),
  • ենթակառուցվածքի կառուցումից հետո ում է տրվելու դրա սեփականության և շահագործման իրավունքը),
  • կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման (սերվիտուտի), նախագծման, հեղինակային ու տեխնիկական հսկողության (եթե օրենսդրությամբ պահանջվում է տեխնիկական հսկողություն) ծախսերը)
  • Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կանոնների համաձայն՝ էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին միացման աշխատանքները միացման պայմանագրերը,
  • Տեղեկատվություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված հողի/տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքների վերաբերյալ, հավաստող փաստաթղթերով։

Պատասխանատու մարմինը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մեկամսյա ժամկետում Շահառուի հետ կնքում է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։ Հայտի թերի լինելու դեպքում վերադարձվում է Շահառուին 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտը շտկելու համար։ Հայտը ենթակա է մերժման, եթե նշված ժամկետում թերությունները շտկած հայտը չի ներկայացվել կամ կրկին ներկայացվել է թերի։ 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշում

ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշում

Տեղեկատու հեռախոսահամար՝ հեռ.՝ (+374) 11 597 119։ 

Տարածել