Փոփոխություն Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում
2025-12-08

News Photo

Բարելավվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը։ 

Մասնավորապես, ընդլայնվել է ծրագրի շրջանակում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախախրության հետ համագործակցող բանկերի ցանկը։ Այսուհետ ծրագրի շրջանակում ֆինանսավորում հնարավոր կլինի ստանալ նաև «Կոնվերս Բանկ»-ի միջոցով։

Հիշեցնենք, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր» էջում։

Տարածել