ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել գյուղնշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագրում։
Նոր կարգավորումների համաձայն Այն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի հետ փոխհատուցման պայմանագիր կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 50%-ի չափով փոխհատուցման միջոցով, նախկին 30%-ի փոխարեն, իսկ միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 3 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ)։
Համաձայն փոփոխված պայմանների՝ միավորված հողամասի ընդհանուր մակերեսում առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը պետք է լինի 3-30 հա միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 10 միավոր, 100-200 հա միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր։
Ծրագրի պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Գյուղնշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագիր» էջում։