Փոփոխություններ «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրում
2025-11-19

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրում։

Մասնավորապես, սահմանվել է ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ դիմումի ձևը, որը մշակում է նախարարությունը՝ ծրագրի հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում։ Դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը։

Փոփոխությունների համաձայն շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառվել են նաև ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողամասի միասնական տեղեկանքը (հողամասի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն), հայտարարություն ծանուցումները ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագիր՝ շահառուին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող, այլ պետական մարմիններին իրենց լիազորությունների շրջանակում օգտագործելու նպատակով փոխանցելու մասին։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի՝ ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր» էջում։

Տարածել