«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր
մինչև 2028-12-31

Ծրագրի մասին

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:

Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը՝

  1. 1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ.
  2. 2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ
  3. 3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ։

Ըստ մոդելների շահառուներին կփոխհատուցվի․

  • կառուցման համար՝ ծախսերի 50%-ը, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ ծախսերի 70%-ը․ 
  • վերակառուցման համար՝ ծախսերի 25%-ը, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ ծախսերի 45%-ը։

Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի 1-ին, 2-րդ և 3-րդ մոդելների գնահատված ծախսերին։

Վարկի տոկոսադրույքը՝ 2%, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը։

Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • էլեկտրոնային դիմում՝ պարտադիր նշելով թե ծրագրի որ բաղադրիչից է ցանկանում օգտվել (դիմումի ձևը մշակում է նախարարությունը՝ ծրագրի հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը)
  • պետական ռեգիստրի վկայականը,
  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը,
  • եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ, իսկ վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող շինության սեփականության իրավունքի վկայականի պատճենը, եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,
  • վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները,
  • վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, որը տրամադրված լինի նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ),
  • հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որը տրամադրված լինի նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ,
  • ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողամասի միասնական տեղեկանք (հողամասի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն), 
  • հայտարարություն ծանուցումները ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ,
  • համաձայնագիր՝ շահառուին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ բանկային գաղտնիք պարունակող, այլ պետական մարմիններին իրենց լիազորությունների շրջանակում օգտագործելու նպատակով փոխանցելու մասին։
     
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254: 
 

Տարածել
Տեսանյութ