Գործարկվել է հեծանիվների արտոնյալ ձեռքբերման ծրագիրը
2025-10-28

News Photo

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարությունը գործարկել է հեծանիվների արտոնյալ ձեռքբերման ծրագիր բուհերի, ՄԿՈՒ սովորողների և աշխատակիցների համար։

Ծրագրի շրջանակում մինչև 300,000 դրամի վարկ ստանալու դեպքում պետությունը կփոխանցի քաղաքացիների վարկերի տոկոսները մինչև 16%-ի չափով։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է 36 ամիս։

Մեկնարկած ծրագրից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ, իսկ որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է), կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը:

Ծրագրի դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հարթակի «Հեծանիվների արտոնյալ ձեռքբերման ծրագիր բուհերի, ՄԿՈՒ սովորողների և աշխատակիցների համար» էջում։

Տարածել