Հեծանիվների արտոնյալ ձեռքբերման ծրագիր բուհերի, ՄԿՈՒ սովորողների և աշխատակիցների համար
2025-10-01 մինչև 2027-12-31

Ծրագրի մասին

ՀՀ-ում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում 2025-2027 թվականներին բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն ու աշխատողները կստանան աջակցություն հեծանիվ ձեռք բերելու համար։

Ծրագրի շրջանակում մինչև 300,000 դրամի վարկ ստանալու դեպքում պետությունը կփոխանցի քաղաքացիների վարկերի տոկոսները մինչև 16%-ի չափով։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է 36 ամիս։

Յուրաքանչյուր շահառու աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է), կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը:
 

Ովքե՞ր կարող են դիմել

ՀՀ տարածքում գործող բարձրագույն, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները:

Դիմելու կարգ

Ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկային/վարկային կազմակերպություն։

Անհրաժեշտ փաստաթղթեր

•    Անձնագիր/նույնականացման քարտ
•    ուսանողական/աշխատողի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (ուսանողական քարտ, տեղեկանք, աշխատանքի վայրից տեղեկանք)
•    բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժին, հեռ.՝ (+37410) 59-96-99
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կրթական ծրագրերի բաժին, հեռ,՝ (+37410) 300-109 / 720
ՀՀ ԿԳՄՍՆ  Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00
 

Տարածել