ՀՀ Կառավարության որոշմամբ ընդլայնվել է «Ստենտ` կյանքի համար» ծրագրիը։
Մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները։ Փոփոխությունների արդյունքում բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:
Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ՝ «Ստենտ` կյանքի համար»» ծրագիր։