Սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ՝ «Ստենտ` կյանքի համար»

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում անվճար կարգով սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշման դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի տեղադրում և համավճարով աորտա-կորոնար շունտավորում` բացառությամբ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված շահառուներին, որոնց համար աորտո-կորոնար շունտավորումն իրականացվում է անվճար:

Աջակցության այս տեսակը ՀՀ ողջ բնակչությանը տրամադրվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ բժշկական կազմակերպություններում.

Երևանում`

  • «Աստղիկ» ԲԿ
  • «Արամյանց» ԲԿ
  • «Երևան» ԲԿ
  • Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀ
  •  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
  • «Նորք Մարաշ» ԲԿ
  • «Էրեբունի» ԲԿ
  • «Բեսթ Լայֆ» ԲԿ
  • «Շենգավիթ» ԲԿ
  • «Արմենիա» հանրապետական ԲԿ
  • Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Մարզերում`

  • Վանաձորի ԲԿ
  •  Գյումրու ԲԿ
  • Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշումը ունեցող քաղաքացիները։

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է կլինիկական ախտանշանների սկզբից հաշված մինչև 12-24 ժամերի ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշում, ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում

ՀՀ առողջապահության նախարարի 2025  թվականի հուլիսի 14-ի N 67-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տարածել
Տեսանյութ