ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել է ֆինանսական աջակցություն՝ սպորտային նպաստ «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, նրանց մարզիչներին՝ հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին ու մերսողներին:
Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Սպորտային նպաստ՝ «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին» էջում։