Սպորտային նպաստ՝ «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին
2026-01-01 մինչև 2028-08-31

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն՝ սպորտային նպաստ է տրամադրվում «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, ովքեր ցուցաբերել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 963-Ն որոշմամբ սահմանված արդյունքները, նրանց մարզիչներին՝ հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին ու մերսողներին: 

Դիմելու կարգ

Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • մրցումների արձանագրությունները
  • հավաքական թիմերի ցուցակները՝ հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից
  • մարզիկի անձնագրի պատճենը
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ +37410599600

Տարածել