ԿԳՄՍՆ-ն նպաստներ կտրամադրի միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին և մշակույթի գործիչներին
2025-09-08

News Photo

Հայկական մշակույթի միջազգային ներկայացվածությունը խթանելու, մշակութային համագործակցություն ապահովելու և միջազգային հարթակներում հայ արվեստագետների ճանաչելիության բարձրացմանը նպաստելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն նպաստ է տրամադրում միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին և մշակույթի գործիչներին։

Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, կինոարվեստի, գրահրատարակչության և մշակութային կրթության ոլորտների ներկայացուցիչներին։

Ծրագրի դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթեին կարող եք ծանոթանալ հարթակի «Միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար նպաստի տրամադրում» էջում։

Տարածել