Ծրագրի նպատակն է խթանել հայկական մշակույթի միջազգային ներկայացվածությունը, ապահովել մշակութային համագործակցություն և նպաստել հայ արվեստագետների ճանաչելիության բարձրացմանը միջազգային հարթակներում:
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության անհատ կատարողների, ստեղծագործողների, մշակույթի գործիչների, ինչպես նաև մինչև 5 (ներառյալ) անձից բաղկացած ստեղծագործական խմբերի համար, որոնք մասնակցում են միջազգային մշակութային միջոցառումներին և նախագծերին հետևյալ ոլորտներում՝ թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, կինոարվեստ, գրահրատարակչություն և մշակութային կրթություն։
Նպաստ ստանալու համար մասնակիցը կամ անչափահաս երեխային ուղեկցող անձը/ստեղծագործական խմբի ղեկավարը մեկնելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ Նախարարությանը ներկայացնում է նամակ-միջնորդություն, անհարժեշտ փաստաթղթեր: Հայտն ուսումասիրում է նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովը։ Հանձնաժողովի որոշման մասին ոլորտը համակարգող նախարարի տեղակալը գրավոր տեղեկացնում է դիմումատուին։
Դիմելու կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11539:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն՝ հեռ. (+374 10) 599 631, հեռ. (+374 10) 599 531
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ (+374 10) 599 600