ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարելլ է նոր դրամաշնորհային մրցույթ՝ «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը»։
Ծրագրի նպատակն է աջակցել թանգարանային ոլորտի կարևորագույն ուղղություններին՝ մշակութային ժառանգությունը հանրահռչակող միջազգային ցուցադրությունների կազմակերպմանը, ցուցահանդեսների կազմակերպման բնագավառում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, թանգարանային մասնագետների վերապատրաստմանը, թանգարանների՝ մարկետինգի և հանրահռչակման գործունեությանն ուղղված ծառայությունների մատուցմանը, թանգարանների՝ որպես սոցիալ-կրթական տարածքների կազմակերպմանը:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել հարթակի՝ «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը» էջ։