Ծրագրի նպատակն է աջակցել թանգարանային ոլորտի կարևորագույն ուղղություններին՝ մշակութային ժառանգությունը հանրահռչակող միջազգային ցուցադրությունների կազմակերպմանը, ցուցահանդեսների կազմակերպման բնագավառում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, թանգարանային մասնագետների վերապատրաստմանը, թանգարանների՝ մարկետինգի և հանրահռչակման գործունեությանն ուղղված ծառայությունների մատուցմանը, թանգարանների՝ որպես սոցիալ-կրթական տարածքների կազմակերպմանը:
Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:
Անհրաժեշտ է մուտք գործել www.armeps.am կայք և լրացնել համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրել համակարգ:
Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում:
Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն՝ հեռ. (+374 10) 599 629,
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00,
«Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց։