ՀՀ Կառավարության որոշմամբ լավարկվել և ընդլայնվել են անպտության հաղթահարման ծրագրի պայմանները։ Այժմ ծրագրի շահառու կարող են դառնալ՝
- 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-40 (ներառյալ) տարիքային խմբին, ընդ որում՝ 40 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 42 տարեկան դառնալը,
- 28-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք,
- մեկ երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած (ճանաչված), 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին, ընդ որում՝ 36 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 39 տարեկան դառնալը,
- 2020 թ.ի սեպտեմբերի 27-ից ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները։
Փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է նաև ծրագրում ընդգրծված բուժհաստատությունների ցանկը։ Այժմ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել նշված 7 բուժհաստատություներից որևէ մեկը՝
- «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ,
- «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ,
- «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ,
- «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն,
- «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ,
- «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն,
- «Այ Վի Էֆ լայֆ» վերարտադրողական կենտրոն։
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կայքի «Անպտղության հաղթահարման ծրագիր» էջում։