«Անպտղության հաղթահարման» ծրագիր

Ծրագրի մասին

«Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, օժանդակ սերմնավորման կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված ծավալները, շահառուներին ներկայացվող պահանջները, ընթացակարգերը և դրանց հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, օժանդակ սերմնավորման կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հաշվառման և հերթագրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշմամբ:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել՝ 

  • 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման, իսկ 36 տարեկան և ավել տարիքում դիմելու դեպքում` առնվազն 1 տարվա անպտղության ախտորոշում)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Ղարաբաղից տեղահանված փախստական անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-40 (ներառյալ) տարիքային խմբին, ընդ որում՝ 40 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 42 տարեկան դառնալը,
  • 28-42 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Ղարաբաղից տեղահանված փախստական անզավակ կանայք,
  • մեկ երեխա ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Ղարաբաղից տեղահանված փախստական` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած (ճանաչված), 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման, իսկ կնոջ 36 տարեկանում դիմելու դեպքում` առնվազն 1 տարվա անպտղություն ունեցող) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին, ընդ որում՝ կնոջ 36 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 39 տարեկան դառնալը,
  • զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Ղարաբաղից տեղահանված փախստական ծնողները, ընդ որում՝ կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը, իսկ 41 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 44 տարեկան դառնալը,
  • 2020 թ.ի սեպտեմբերի 27-ից ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները։
Դիմելու կարգ

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները իրենց ընտրությամբ կարող են դիմել 7 բժշկական կազմակերպությունից որևէ մեկը՝

  1. «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ
  2. «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ
  3. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ
  4. «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն
  5. «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ
  6. «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն
  7. «Այ Վի Էֆ լայֆ» վերարտադրողական կենտրոն
  8. «Ջիջիարսի Արմենիա» վերարտադրողական առողջության կենտրոն
  • Դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:
  • Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է ծրագրի պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (շահառուի կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • դիմում
  • կնոջ, տղամարդու անձնագիր, նույնականացման քարտ
  • սահմանված պահանջներին համապատասխան դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (ճանաչված) ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը`ամուսնության մեջ գտնվելու դեպքում
  • էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն)
  • առաջնակի հետազոտվող անպտուղ զույգերի դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշում

ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304/1311,
Թեժ գիծ  8003

Դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև՝

  • «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ՝ +374 10 531342
  • «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ՝ +374-10-341774
  • «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ ՝ +374-11-560560
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝  +374-11-667788
  • «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ՝ +374-60-506601
  • «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն՝ +374-10-654343
  • «Այ Վի Էֆ լայֆ» վերարտադրողական կենտրոն՝ +374 10 653434
  • «Ջիջիարսի Արմենիա» վերարտադրողական առողջության կենտրոն` +374-60-530055
Տարածել
Տեսանյութ