Փոփոխություններ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրում
2025-07-21

News Photo

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով (I կամ II խմբի հաշմանդամություն ունեցող) զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։

ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։ 

2024թ․ հունվարից ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ինդեքսավորել է շահառուներին տրամդրվող հատուցման ամսական գումարները և լրավճարները՝ բարձրացնելով դրանք 26%-ով։

2025թ․ հուլիսի դրությամբ ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,504 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների և ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով զինծառայողների։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթնալ հարթակի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում» էջում։

Տարածել