ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թվականին ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիր» էջում։