Կառավարության որոշմամբ գործարկվել է զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։
Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։
Միջոցառումը նախատեսում է գործատուներին տրամադրել աջակցություն, եթե կներկայացնեն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրեր հետևյալ ոլորտներում՝
Գործատուն շահառու անձանց հետ կկնքի աշխատանքային պայմանագիր և 1 մարդ/օր աշխատանքի համար գործատուին կտրամադրվի 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ հարկերը, այսպիսով՝ ամսական կտրվածքով գումարը կկազմի շուրջ 73,000 դրամ։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծաոթնալ հարթակի «Հասարակական աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ծրագիր՝ անապահով ճանաչված ընտանիքի անաշխատունակ անձանց համար (Սյունիք, Կոտայք)» էջում։