Փոփոխություններ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրում
2025-06-02

News Photo

ՀՀ Կառավարության որոշոմամբ բարելավվել են անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի պայմանները։

Մասնավորապես, փոփոխության է ենթարկվել ծրագրի շահառուների ցանկը։ Նոր կարագավորմամբ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում։ 

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները վերանայվելու են ինքնաշխատ կարգով, և նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատողները կարող են դիմել համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելուց հետո։

Ծրագրի այլ մանրամսների կարող եք ծանոթանալ հարթակի «Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր» էջում։

Տարածել