Գործարկվել է սպանդանոցային տնտեսություններին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը
2025-05-23

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամաբ գործարկվել է սպանդանոցների կողմից մատուցվող ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է։

Ծրագրի շրջանակներում մինչև 2025թ.-ի դեկտեմբերի 30-ը սպանդանոցային սպանդի ծառայություն ձեռք բերող խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվող ֆերմերային տնտեսությանը մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին է տրամադրվում մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝

  • ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը,
  • նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 դրամը։

Ծրագրի մանրամասներին, դիմելու կարգին և շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հարթակի «Սպանդանոցների կողմից մատուցվող ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիր» էջում։ 

Տարածել