Ծրագրի շրջանակներում մինչև 2025թ.-ի դեկտեմբերի 30-ը սպանդանոցային սպանդի ծառայություն ձեռք բերող խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվող ֆերմերային տնտեսությանը մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին է տրամադրվում մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝
Ծրագրից կարող է օգտվել սպանդանոցային ծառայություն մատուցող այն կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝
Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է սպանդանոցը, որն ամսական պարբերականությամբ, մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ ծրագրի N 2 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին, որին կցում է՝
1) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տվյալներին համապատասխան ներբեռնված և արտատպված հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքը․
2) խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի, խոշոր եղջերավոր կենդանու տվյալների և սպանդի ծառայության մատուցման վերաբերյալ ծրագրի N 3 ձևին համապատասխան իր կողմից կազմված տեղեկանքը և «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից գեներացված N 5 ձևի անասնաբուժական վկայականի պատճենը կամ լուսապատճենը.
3) անասնաբուժական վկայականի պատճենը կամ լուսապատճենը, ընդ որում, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդ իրականացված լինելու դեպքում անասնաբուժական վկայականում պետք է առկա լինի նշում խոշոր եղջերավոր կենդանու բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած լինելու մասին գրառում.
4) խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն մատուցելու վերաբերյալ ծրագրի N 4 ձևին համապատասխան լրացված հայտարարության բնօրինակը․
5) սպանդանոցի կողմից սպանդի ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի և ծրագրով նախատեսված պետության կողմից տրամադրվող փոխհատուցման տարբերության չափով ֆերմերային տնտեսությունից գանձված վճարը հիմնավորող փաստաթղթի պատճենը՝
ա․ եթե սպանդանոցի կողմից սահմանված սպանդի ծառայության վճարի չափը գերազանցում է 10000 դրամը,
բ․ եթե սպանդանոցի կողմից բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սահմանված վճարի չափը գերազանցում է 15000 դրամը․
6) տեղեկություն սպանդանոցի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձանց անվանումների և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին։
ՀՀ Կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 569-Լ որոշում
Ագրովերամշակման վարչություն` +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258
Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 597 523, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231