Բարելավվել է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
2025-05-15

News Photo

Կառավարության որոշմամբ բարելավվել են  գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմանները։ 

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են տրակտորներ, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ, տրակտորային կցասայլակներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա։ 

Նախկին կարգավորմամբ ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցեր 250 մլն դրամը։ Նոր կարգավորումներով ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարի սահմանաչափը բարձրացվել է 500 մլն դրամի։

Ծրագրի պյմաններին, դիմելու կարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր» էջում։

Տարածել