Գործարկվել է տավարաբուծության զարգացման 2025-2029թթ. զարգացման ծրագիրը, որի նպատակն է ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումը։ Մասնավորապես, ծրագրի շրջանակում շահառուները վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։ Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է 1․0 մլն․ ՀՀ դրամ։
Փոխհատուցման բաղադրիչով՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին կփոխհատուցվի յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (1․0 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 40%-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30%-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար։
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերումը (ներկրումը) դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Տավարաբուծության զարգացման 2025-2029թթ. զարգացման ծրագիր» էջում։