Գործարկվել է «Խելացի» անասնաշենքերի կառուցման, վերակառուցման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր
2025-04-29

News Photo

ՀՀ կառավարությունը գործարկել է «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը, որի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:

Ծրագրի շրջանակում շահառուներին առաջարկվում են 3 մոդելներ՝

1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ.
2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ․
3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ։

Ըստ մոդելների շահառուներին կփոխհատուցվի կառուցման համար՝ ծախսերի 50%-ը, իսկ վերակառուցման համար՝ ծախսերի 25%-ը։

Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանթանալ հարթակի ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր» էջում։

Տարածել