Մեկնարկել է խեցգետնագործության զարգացման աջակցության ծրագիրը
2023-06-16

News Photo

ՀՀ կառավարությունը գործարկել է խեցգետնագործության զարգացման աջակցության ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։

Ծրագրով առաջարկվում է հիմնել 3  տիպի խեցգետինների բուծման համալիրներ.

  • Փոքր՝ 460 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով, 6 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 72000 հազար ՀՀ դրամ:
  • Միջին՝ 800 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով,  12  տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 129900 հազար ՀՀ դրամ:
  • Խոշոր՝ 1000 մ2 շինությունների ընդհանուր մակերեսով, 18 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 183790 հազար ՀՀ դրամ:

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024-2026 թվականներին, ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով փոխհատուցելով ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար սահմանված արժեքի 50%-ը։

Ծրագրով կանխատեսվում է յուրաքանչյուր տարի հիմնել 4 փոքր և 1-ական միջին և  խոշոր խեցգետնաբուծական համալիր։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Խեցգետնագործության զարգացման աջակցության ծրագիր» էջում։

Տարածել