Արդեն մի քանի տարի է Հայաստանի Հանրապետությունում զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է աջակցություն՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար:
Նախօրեին Կառավարության որոշմամբ բարեփոխվել են աջակցության ծրագրի պայմանները։ Մասնավորապես, նախկինում փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով փոխհատուցման առավելագույն շեմը 5.5 մլն-ից բարձրացվել է 8 մլն։
Այսպիսով՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար այժմ փոխհատուցում է վճարվում շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 8 մլն դրամը։
Ծրագրի այլ մանրամասներին, պայմաններին և անհաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հարթակի «Զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողականության բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում» էջում։