Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար:
Ընդ որում, փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրման վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի հիման վրա:
Դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է միանվագ:
Եթե դիմելու օրվա դրությամբ երեխան արդեն ծնվել է, ապա փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը ևս վճարվում է միանվագ:
Փոխնակ մոր հղիության ընթացքում դիմելու դեպքում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է՝
Փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմող շահառու ծնողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողները։
Փոխհատուցում ստանալու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ համեմատելուց, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:
Դիմումին կից ներկայացվում են՝
ՀՀ Կառավարության 13 հունվարի 2022 թվականի N 64-Լ որոշում,
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114,
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ։