Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման նպատակով Կառավարությունն ընդունել է բուսաբուծության զարգացման 2025 թվականի ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Ծրագրի դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կայքի «Բուսաբուծության աջակցության ծրագիր» էջում։