Վերագործարկվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը
2025-03-21

News Photo

Կառավարության որոշմամբ վերագործարկվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր։  Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 տոկոսի (ներառյալ) չափով սուբսիդավորում։

Մասնավորապես, 2025 թվականին կապահովագրվի՝

  • ծիրան, խաղող, դեղձ՝ կարկտահարություն և հրդեհ ռիսկից,
  • սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ` կարկտահարություն ռիսկից,
  • հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից,
  • ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կարտոֆիլ՝ գարնանային ցրտահարություն ռիսկից,
  • ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կարտոֆիլ՝ համակցված ռիսկերից։

Ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետներին՝ ըստ ապահովագրման ռիսկերի, մշակաբույսերի և մարզերի,  ինչպես նաև ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք անոթանալ կայքի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր» էջում։

Տարածել