Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը կընդլայնվի
2025-02-10

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են տեղի ունեցել ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի պայմաններում։ Ըստ նոր կարգավորումների՝ ծրագրի շրջանակում` յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար նախատեսվում է տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 20 հա մակերեսով ջերմատան կառուցմանը), հիմնվող ջերմատանառավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում։ Ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի։ 

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը դիմել ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին վարկ ստանալու նպատակով։ Ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում վարկի ստացման համար շահառուից պահանջվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր» էջում։

Տարածել