ՀՀ Կառավարության որոշմամբ՝ գործարկվել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերին արտահանել ՀՀ ծագում ունեցող ապրանք և ստանալ օժանդակություն, որպեսզի վերջիններս կարողանան սկզբնական ժամանակաշրջանում դիրքավորվել արտահանման շուկաներում և ներկայացնել սեփական արտադրանքը։
Համաձայն ծրագրի՝ Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություններին և Հայաստանում հաշվառված անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է օժանդակություն ՀՀ ծագում ունեցող ապրանքների Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություն և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն արտահանման դեպքում ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք չափով։ Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել պետական աջակցության ծրագրերի իրազկեման հարթակի՝ «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր» էջում։