ՀՀ Կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ են տեղի ունեցել գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝ տրակտորներ՝ տարբեր մակնիշների, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ,գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ, տրակտորային կցասայլակներ, այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր» էջում։