Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության ծրագրի մանրամասները
2025-01-23

News Photo

Ծրագրով հաստատվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը: Առաջարկվող մոդելը լուծում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հրատապ աջակցության խնդիրը՝ վերջինիս տրամադրելով միանվագ դրամական աջակցություն՝ հիմնված չափորոշիչներով սահմանված կարիքի գնահատման վրա։ Մոդելի հիմքում շահառուի և նրա խնամքի տակ գտնվող խնամառուների կենսական նվազագույն պայմանների ապահովման գաղափարն է։

Միանվագ դրամական աջակցությունից օգտվելու համար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը կարող է պաշտոնական դիմում ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության ծրագիր» էջում։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: