Կառավարությունը հավանություն է տվել Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականից և ուղղված է Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, ընտանեկան բռնություն գործադրած անձին հոգեբանական, սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատմանը։
Ծրագրի իրականացումը կնպաստի ընտանեկան բռնության զոհերի ապահովությանն ու անվտանգությանը, բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնության ռիսկը։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր» էջում։