ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը
2024-12-30

News Photo

Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր» էջում, ինչպես նաև արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի տեղեկատվական հարթակում։

Տարածել