Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:
Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում: Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագիր» էջում։