Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (առողջության կենտրոններ, կանանց կոնսուլտացիաներ) և հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով: Իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում՝ նաև ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:
Ծրագիրը ներառում է.
- Մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում ամուսնության գրանցման նպատակով դիմում ներկայացրած կանանց մինչամուսնական խորհրդատվության և հետազոտությունների իրականացում` դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում, հիմք ընդունելով ՔԿԱԳ մարմի կողմից տրված գրությունը` դիմումը մուտքագրելու վերաբերյալ,
- մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իրականացվող կցագրված հղիների, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդկանների հսկողություն,
- տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի, այլ մասնագետների կողմից բժշկական ցուցումների առկայության դեպքում` գինեկոլոգիական հիվանդների անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում,
- կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովում, կանխարգելիչ հետազոտում ու բուժում առանց այցելությունների թվի սահմանափակման և դեղերի տրամադրում` ՀՀ կառավարության 2019 թվականի մաիսի 30-ի N 642-Ն որոշմամբ սահմանված կարգով,
- տվյալ տարվա ընթացքում, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում և շոշափում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` գերձայնային և այլ հետազոտություններ, այդ թվում՝ հեշտոցային քսուքի բակտերիոսկոպիական քննություն: Իրականացվում է նաև առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց համար պարտադիր արգանդի վզիկի օնկոցիտոլոգիական քննություն (այսուհետ, ՊԱՊ քսուք), բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա ու բիոպսիա,
- նախադաշտանային և հետդաշտանադադարային տարիքի կանանց խորհրդատվության տրամադրում, գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում,
- դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատումը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետազոտությունների իրականացում։
- ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք, դեռահաս աղջիկների,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք,
- օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող կանայք՝ միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթներին համապատասխան, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:
• Անձը հաստատող փաստաթուղթ,
• ՀԾՀ։
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 22-ի թիվ 198-Ն հրաման,
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003, Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։